Կենսագրություն

Ծնվել է Երևանում:
2004 թ. ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (դաս. Թ. Համբարձումյան):
2010 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիան (պրոֆ. Գ. Գեղամյան):
2004-2009 թթ. երգել է Սուրբ Գեղարդավանքի երգեցիկ խմբում` ներկայացնելով հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությունը:
2008 թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի` ոսկե մեդալի:
2009 թ. պարգևատրվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակով՝ ոսկե մեդալով:
2010 թ. Մոսկվայում տեղի ունեցած 16-րդ «Գեղեցիկ ձայն» միջազգային մրցույթում ստացել է առաջին կարգի մրցանակ:
2011 թ. Հռոմում կայացած «Musica Sacra» միջազգային մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի` ներկայացնելով հայ հոգևոր երաժշտությունը:
2011 թ.-ից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է:
2012 թ. Հասմիկ Թորոսյանը հրավիրվել է ԱՄՆ (Մինեսոտա)՝ Ռ. Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում Նեդդայի դերերգի կատարմամբ հանդես գալու «Հարավային լույսեր» երաժշտական փառատոնին:
2013 թ. տեղի է ունեցել Հասմիկ Թորոսյանի բրիտանական առաջին բեմելը Գլայնբուրն օպերային թատրոնում, որտեղ երգչուհին հրավիրվել էր կատարելու Նորինայի դերերգը «Դոն Պասկուալե» և Ադինայի դերերգը Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերաներում:
2014 թ. Հասմիկ Թորոսյանը հրավիրվել է Իտալիա՝ ուսանելու Ջ. Ռոսսինիի ակադեմիայում (մաեստրո Ալբերտո Զեդդա), և հենց Ռոսսինիի ծննդավայր Պեզարո քաղաքում էլ կայացել է նրա առաջին իտալական բեմելը: Ջ. Ռոսսինիի անվան օպերային թատրոնում երգչուհին կատարել է Կորինայի դերերգը «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում: Չանցած մեկ ամիս՝ Հասմիկ Թորոսյանը ստացավ նոր հրավեր Մաեստրո Զեդդայի և «Ռոսսինի օպերա փառատոն»- ի կողմից՝ հանդես գալու Լիզետայի դերերգով Ռոսսինիի «Լա Գազետա» օպերայում ( Պեզարո, Իտալիա):
2015 թ. Հասմիկ Թորոսյանը հրավիրվել է Նոր Զելանդիա՝ Գ. Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում Ադինայի դերերգով մասնակցելու «Ֆեստիվալ օպերա» փառատոնին:
2015 թ. Հասմիկ Թորոսյանը ելույթ է ունեցել «Փարիզի ազգային նվագախմբի» հետ աշխարհահռչակ դիրիժոր Միխայիլ Յուրովսկու ղեկավարությամբ. երգչուհին հանդես է եկել Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» օպերայում Մարֆայի դերերգով (Փարիզ, Ֆրանսիա):
Վարպետության դասընթացներ է անցել այնպիսի աշխարհահռչակ երգիչների մոտ, ինչպիսիք են Թերեզա Բերգանցան, Միրելա Ֆրենին, Գրեիս Բամբրին և Խուան Դիեգո Ֆլորեսը:
Հասմիկ Թորոսյանի մարմնավորած դերերն են`
Վ.Ա. Մոցարտ «Իդոմենեո» – Իլիա
«Կախարդական սրինգ» – Գիշերային թագուհի
Ջ.Պուչինի «Ջանի Սկիկի» – Լաուրետա
«Ծիծեռնակ» -Լիզե
«Բոհեմ» – Մուզետտա
Ջ. Ռոսսինի «Սևիլյան սափրիչ» – Ռոզինա
«Ամուսնական մուրհակ» – Ֆաննի
«Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»- Կորինա
«Գազետա»- Լիզետտա
Գ. Դոնիցետի «Լյուչիա դի Լամերմուր» – Լյուչիա
«Դոն Պասկուալե» – Նորինա
«Սիրո ըմպելիք» – Ադինա
Ջ. Վերդի «Տրավիատա» – Վիոլետա
Ռ. Լեոնկավալո «Պայացներ» – Նեդդա
Ա. Տիգրանյան «Անուշ» – Անուշ

Հասմիկ Թորոսյանը հանդես է գալիս նաև օրատորեալ ժանրում.
Վ.Ա. Մոցարտ «Մոտետ»
«Ռեքվիեմ»
Լ. Բեթհովեն «Դո մաժոր մեսսա»
Յ. Հայդն «Նելսոն» մեսսա ռե մինոր
2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հանդես է եկել Մոցարտի «Ռեքվիեմ» -ով Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մաեստրո Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ (Երևան):
Հասմիկ Թորոսյանը համագործակցում է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղ. ղեկավար և գլխ. դիր. Է. Թոփչյան):
2013թ. Հասմիկ Թորոսյանը Տ. Մանսուրյանի հեղինակած առաջին հայկական ռեքվիեմի հայաստանյան պրեմիերայի կատարողն է:
Հասմիկ Թորոսյանը բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ- ում (Մինեսոտա), Հարավային Ամերիկայում (Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ), Հարավային Կորեայում, Չեխիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արաբական Էմիրություններում (Դուբայ), Լիբանանում, Թուրքիայում:

2018 թվականին Հասմիկ Թորոսյանը հրավեր է ստանում Բոլոնիայի կոմունալ օպերային թատրոնից՝ կատարելու Մուզետայի դերերգը կոմպոզիտոր Ջ. Պուչինիի «Բոհեմ» օպերայում դիրիժոր Միքելե Մարիոտիի ղեկավարությամբ և անգլիացի հայտնի բեմադրիչ Գրեհամ Վիկի մեկնաբանությամբ։ Այս հրավերին հաջորդում է մեկ այլ հրավեր նույն թատրոնից՝ կատարելու Մարիի դերերգը կոմպոզիտոր Գ.Դոնիցետիի «Գնդի դուստրը» օպերայում։
Շատ կարճ ժամանակահատվածում Հասմիկ Թորոսյանը ելույթներ է ունենում Իտալիայի պատմական այնպիսի օպերային թատրոններում, ինչպիսիք են Վերոնայի ֆիլհարմոնիկ թատրոնը (Teatro Filarmonico di Verona), Նեապոլի «Սան-Կառլո» թատրոնը (Teatro Reale di San Carlo), Սալերնո քաղաքի Ջ. Վերդիի անվան օպերային թատրոնը (Teatro Verdi Salerno), Պալերմո քաղաքի «Մասսիմո» թատրոնը (Teatro Massimo of Palermo), Ֆլորենցիայի «Երաժշտական մայիս» թատրոնը (Maggio Musicale Fiorentino), Թուրինի Ռեջո թատրոնը (Teatro Regio di Torino)։ Թուրինում Վ. Բելինիի «Lուսնոտը» օպերայում Ամինայի դերերգի փայլուն կատարումից անմիջապես հետո նա ստանում է առաջարկ հանդես գալու Լեյլայի դերերգով Ժորժ Բիզեի «Մարգարիտ որոնողները» օպերայում, որով էլ 2019 թվականի հոկտեմբերին բացվում է Թուրինի Ռեջո թատրոնի նոր թատերաշրջանը։
2018 թ. կայանում է Հասմիկի գերմանական բեմելը՝ Համբուրգի օպերային թատրոնում, որտեղ նա մարմնավորում է Ֆլորիլլայի կերպարը Ջ. Ռոսսինիի «Թուրքն Իտալիայում» օպերայում։
2019 թվականի նոյեմբերին Հասմիկ Թորոսյանը հանդես է գալիս Տոկիոյի նոր ազգային օպերային թատրոնում՝ կատարելով Նորինայի դերերգը Գ. Դոնիցետիի «Դոն Պասկալ» օպերայում։

երգացանկ

La Sonnambula

Bellini

Amina

Les Pêcheurs de perles

Bizet

Leïla

Don Pasquale

Donizetti

Norina

L’elisir d’amore

Donizetti

Adina

La Fille du régiment

Donizetti

Marie

Die Zauberflöte

Mozart

Königin der Nacht

Idomeneo

Mozart

Ilia

Le nozze di Figaro

Mozart

Susanna

Requiem

Mozart

Gilda

The Love for Three Oranges

Prokofiev,S

Princess Ninetta

La bohème

Puccini

Musetta

The Tsar’s Bride

Rimsky-Korsakov

Marfa Sobakina

Il turco in Italia

Rossini

Fiorilla

Il viaggio a Reims

Rossini

Corinna

La Cenerentola

Rossini

Clorinda

La gazzetta

Rossini

Lisetta

La petite messe solennelle

Rossini

Soprano

La traviata

Verdi

Violetta Valery